Նիգերիայի արեւելքում գտնվող սահմանային Գանիե քաղաքում զինված գրոհայինները հարձակվել են քաղաքային բանտի, բանկի, ոստիկանական բաժանմունքի եւ պանդոկի վրա, ինչի արդյունքում 25 մարդ է զոհվել:
Համաձայն ոստիկանության տեղեկության` գրոհայիններին հաջողվել է ազատ արձակել դատապարտյալների կեսին: Հարձակվողները գործի են դրել նռնակներ, հրետանային տեխնիկա եւ այլ զենքեր: Իշխանությունները ենթադրում են, որ գրոհը կազմակերպվել է իսլամիստական «Բոկո Հարամ» խմբավորման կողմից, հաղորդում է «Ռոսբալտը»:




























