ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մարտի 24-ին անսպասելի այցով ժամանել է Բաղդադ: Այցի նպատակը սիրիական հարցն է:

Ինչպես հաղորդում է «Կոմերսանտը», Իրաքի ղեկավարության հետ բանակցությունների արդյունքում, Քերին կպնդի սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում ավելի սերտ համագործակցության մասին:

Սա Քերիի առաջին այցն է  Բաղդադ` պետքարտուղարի պաշտոնն ստանձնելուց հետո: