Փարիզում բազմահազար ակցիաներ են տեղի ունենում ընդդեմ նույնասեռ ամուսնությունների: Հազարավոր մարդիկ երթի են դուրս եկել Փարիզի կենտրոնում:

Երթի մասնակիցները բողոքում են  այսպես կոչված «Ամուսնություն բոլորի համար» օրինագծի դեմ, որը երկրում լեգալացնում է նույնասեռ ամուսնությունները եւ թույլ է տալի այդպիսի ընտանքիներին երեխա որդեգրել:

«Մենք նախագահ Օլանբդին կոչ ենք անելու հետ կանչել օրինագիծը: Այդ օրինագիծը մերժում է  բնական ազգակցական կապերը, ինչի հետեւանքով հնարավոր չէ խուսափել  տնտեսական, սոցիալական եւ էթիկական խնդիրներից»,-հայտարարել են կազմակերպիչները:

Նույնասեռ ամուսնությունների լեգալացումը նախագահ Օլանդի նախընտրական խոստումներից է: