Բրիտանիայի Սաֆոլք կոմսությունում բժիշկները պայքարում են Audi TT-ով բնակելի տանը բախված արկածախնդրի կյանքի փրկության համար:
Անհայտ պատճառով երիտասարդը դուրս է եկել ճանապարհից, բախվել տներից մեկի ցանկապատին` հարվածելով տերերի կայանած մեքենաներին եւ, արագության տակ բախվելով շենքի պատին, կոտրել է ապակիներից մեկը, հայտնում է MailOnline-ը:
Նրա մեքենան մետաղի ջարդոնի կույտի է վերածվել, իսկ վարորդին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, հաղորդում է vesti.ru-ն:
































