Ավստրալիայի ափերի մոտ նավ է շրջվել, որում եղել են ավելի քան 95 ապօրինի ներգաղթյալներ, հաղորդում է Ավստրալիայի արտակարգ իրավիճակների ծովային վարչությունը (AMSA):
Միջադեպը տեղի է ունեցել մարտի 25-ի գիշերը, Սուրբ ծննդի կղզուց 26 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Զոհվել է երկու մարդ, ավելի քան 90 մարդու տեղափոխել են առափնյա անվտանգության ծառայության նավ, հաղորդում է Utro.ru-ն:
Զոհվածների ազգությունը չի հաղորդվում: Նախնական տվյալներով՝ նավի ուղեւորները ապօրինի ներգաղթյալներ են, ովքեր հույս ունեին Ավստրալիայում ապաստան ստանալ:




























