Կիպրոսի Կենտրոնական բանկը երկու օրով հետաձգել է երկրի բոլոր բանկերի բացումը: Հիշեցնենք, որ երկրի բոլոր բանկերը փակ են մարտի 16-ից. դրանք կբացվեն մարտի 28-ին: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կղզու բանկերի մեծամասնությունը կբացվի արդեն մարտի 26-ին, բացի Bank of Cyprus եւ Cyprus Popular Bank-երից, որոնք փակ կմնան մինչեւ մարտի 28-ը: Մինչ այդ ուժի մեջ են տեղի բանկոմատներից օրը մինչեւ 100 եվրո գումար հանելու սահմանափակումները, հայտնում է «Ռոսբալտը»:

Հիշեցնենք, որ մարտի 25-ի առավոտյան եվրագոտու երկրների ֆինանսների նախարարները հանել էին Կիպրոսին սպառնացող դեֆոլտի վտանգը: Ըստ պայմանագրի` Կիպրոսի երկրորդ խոշոր Кипра Laiki Bank բանկը վերականգնվելու է: Մինչեւ 100 հազար եվրո բոլոր ավանդները, ինչպես նաեւ «լավ» ակտիվները Laiki Bank-ից կտեղափոխվեն Bank of Cyprus: 100 հազարից ավելի ավանդների հարկը  Bank of Cyprus-ում կկազմի  30%: Մինչեւ 100 հազար եվրո ավանդները չեն տուժի: