Զիմբաբվեի Բուլավայո քաղաքում կինը, որին շրջապատողները մահացած են համարել, արթնացել է դագաղում: Նրա սառած մարմինը որոշել էին տեղափոխել դիահերձարան, երբ հանկարծ «հանգուցյալը» բացել է աչքերը, հաղորդում է տեղի Bulawayo24 գոևրծակալությունը:

Մարտի 25-ին ոստիկանության ջոկատը ահազանգի հետքերով ժամանել է Manor Hotel հյուրանոց, որտեղ անձնակազմը սենյակներից մեկում հայտնաբերել է ՄաՆդլո անունով հայտնի մարմնավաճառ կնոջ դիակը: Ոստիկանները դիակը տեղավորել են դագաղի մեջ եւ հեռացել հյուրանոցից, հաղորդում է  Vesti.ru-ն:

Բանկարծակի ՄաՆդլոն արթնացել է եւ սկսել է ճչալ. ««Դուք ինձ կսպանեք, դուք ինձ կսպանեք»: Դա սարսափահար է արել ականատեսներին:

«Ամեն ինչ կինոյի պես էր, մարդիկ սկսեցին աջ ու ձախ փախչել: իսկապես սարսափելի էր, քանի որ բոլորս նրան մեռած էինք համարում: Նա լրիվ սառած վիճակում էր»,-լրագրողներին պատնել է ականատեսներից մեկը՝ հավելելով, որ ոստիկաններն, ի տարբերություն մյուսների, կարողացել են պահպանել սառնասրտությունը: