Մարտի 26-ի երեկոյան Ավստրիայի արեւելքում հարյուր մեքենաներ են բախվել: Վթարը տեղի է ունեցել Սանկտ Պելտեն քաղաքի մայրուղիներից մեկում` մերկասառույցի պատճառով: Զոհվել է մեկ մարդ, տասնյակ վիրավորներ կան:
Վթարվել են 40 բեռնատար եւ 70 թեթեւ մարդատար մեքենաներ: Երթեւեկությունը մի քանի ժամ արգելափակված է եղել: Վթարի հետեւանքների վերացման համար տրամադրվել է հրշեջ ծռայության վեց մեքենա, տասը շտապօգնության մեքենա եւ ուղղաթիռ, հայտնում է «Ռոսբալտը»:
Եվս մեկ վթար էլ տեղի է ունեցել թունելում. բախվել են 20 մեքենաներ, հայտնում է vesti.ru-ն: Զոհեր չեն եղել, սակայն 29 մարդ վիրավոր է: Թունելով երթեւեկությունը մի քանի ժամ դադարեցվել է:
Անցյալ շաբաթվա վերջից երկրում մարտ ամսվա համար արտասովոր ցածր ջերմաստիճան է: Ավստրիայի արեւելքում արդեն երկրորդ օրն է ձյուն է տեղում եւ զրո ջերմաստիճան է, որի հետեւանքով էլ մերկասառույց է գոյանում:




























