Ուժեղ երկրաշարժ է եղել մարտի 27-ին Թայվանում: Տեղական սեյսմոլոգների տվյալներով, դրա ուժգնությունը կազմել է 6,1 մագնիտուդ, երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 15 կմ խորության տակ: ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է 6,3 մագինտուդի մասին:
Հիմնական հարվածը ստացել է Նանտոու գավառը, որ գտնվում է մայրաքաղաքից 250 կմ հեռավորության վրա, որտեղ եւս ցնցումներ են զգացվել, հաղորդում է Lenta.ru-ն:
Նախնական տեղեկություններով, երկրաշարժի հետեւանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել 19-ը:




























