Բեռլինում մարտի 27-ի առավոտյան վերսկսել են Բեռլինյան պատի՝ նկարիչների նկարազարդած հատվածի՝ East Side Gallery-ի բլոկների ապամոնտաժումը: Մասնավոր ներդրողներին խանգարող եւ էլիտար բնակելի համալիրի ճանապարհին ընկած պատի այդ հատվածի ապամոնտաժման շուրջ սկանդալը ծագել էր մեկ ամիս առաջ: Մարտի 1-ին շինարարները հանել էին East Side Gallery-ի առաջին բլոկը: Ընդհանուրը տեղափոխման ենթակա 19 բլոկ կար՝ 22 մ լայնությամբ: Սակայն զանգվածային բողոքի հետեւանքով ապամոնտաժման աշխատանքները դադարեցվել էին:
Մարտի 27-ին ոստիկանության խստացված հսկողությամբ 4 բլոկ է ապամոնտաժվել. Բանվորներին 250 իրավապահներ են պաշտպանում, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Քաղաքը երկու մասի բաժանող Բեռլինյան պատը կառուցվել է 1960-ականների սկզբին: Այն կազմաքանդվել էր 1989թ.. սակայն որոշ տեղերում բետոնե բլոկները պահպանվել էին: Ամենամե հատվածը՝ 1կմ 316մ երկարությամբ, պահպանվել է Արեւելյան կայարանի տարածքում, որտեղ էլ գտնվում է East Side Gallery-ն:
Պատը քանդելուց հետո այդ հատվածը նկարազարդել էին ամբողջ աշխարհից ժամանած նկարիչները: Մասնավորապես, այստեղ է գտնվում Դմիտրի Վրուբելի ԽՍՀՄ ու ԳԴՀ ղեկավար Լեոնիդ Բրեժնեւի ու Էրիխ Հոնոկերի «եղբայրական համբույրը» պատկերող գրաֆիթին:




























