Ուելսի անգլիական եկեղեցին ճանաչել է Առաջին աշխարհամարտի ժամանակ եւ դրանից հետո տեղի ունեցած առնվազն մեկ մլն հայերի ջարդերը որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն եւ այդկերպ դարձել անգլիական հանրության առաջին մարմինը, որը նման քայլ է արել: Այս մասին հաղորդում է «Nouvelles d'Arménie»-ն՝ վկայակոչելով Ուելսի «The Western Mail» թերթը:

Հաջորդ ամսվանից ապրիլի 24-ը կհայտնվի Ուելսի եկեղեցու պաշտոնական օրացույցում որպես Հայոց ցեղասպանության օր: Նշենք, որ 1915-ի այդ օրը Օսմանյան կայսրությունը կալանավորել, ապա սպանել է Կոստանդնուպոլսի հայ համայնքի առաջնորդներին ու մտավորականներին եւ դրանով սկիզվ է դրվել Հայոց ցեղասպանությանը: