Անցյալ տարի Ռուսաստանում առեւանգել են 52 հազար ավտոմեքենա, եւ առեւանգումների մեծ մասը գրանցվել է Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում: Ճանապարհային ոստիկանության տվյալներով` առավել հաճախ առեւանգվում են ռուսական արտադրության մեքենաները:

«Քրեական վարկանիշի» առաջին տեղում հայտնվել է «ԱվտոՎԱԶ» արտադրանքը` առեւանգված ավտոմեքենաների մեկ երրորդից ավելի (33%): Իրենց երկաթե ձիերից զրկվել են մոտ 17 հազար սեփականատերեր:

Երկրորդ եւ չորրորդ տեղերը զբաղեցրել են ճապոնական մեքենաները` «Մազդան» (2,7 հազար), «Տոյոտան»(6,2 հազար) եւ «Միցուբիշին» (2,1 հազար): Հինգերորդ հորիզոնականում հայտնվել է ռուսական եւս մեկ մակնիշ` ԳԱԶ-ը (առեւանգումների մոտ 3,9%-ը), հայտնում է «Ուտրո»-ն:

Հանցագործներին բաժին են ընկնում նաեւ «լյուքս» ավտոմեքենաներ: Անցյալ տարի առեւանգվել է «Լեքսուս» մակնիշի 690, «Ինֆինիտի»` 212, «Պորշե»` 88, «Ջագուար»` 26 ավտոմեքենա: Ճանապարհային ոստիկանության տվյալներով` ավելի հազվադեպ են առեւանգվել «Սաաբ» (13), «Ջիպ» (25) եւ «Չերրի» (36 ֆիրմայի ավտոմեքենաներ: