Սեյմի մի քանի խորհրդարանականների անհամաձայնությունը չի կարող ազդել Լիտվա-ԼՂՀ բարեկամության խմբի աշխատանքի վրա, քանի որ պատգամավորներն ազատ են եւ երկրում գոյություն ունի խոսքի ազատություն: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Լիտվայի Սեյմի պատգամավոր Դանգուտե Միկուտիենեն:

Պատգամավորի խոսքով` Սեյմում գոյություն ունեն մեծ քանակությամբ բարեկամության խմբեր. Չեչնիայի, Թայվանի, Տիբեթի եւ այլ երկրների հետ: «Այս բնագավառում ընդդիմադիրների հայտարարությունները մեծ նշանակություն չունեն: Սակայն մեր գործընկերների հայտարարություներն ադրբեջանական լրատվամիջոցներում ցույց են տալիս նրանց քաղաքավարությունը: Մենք ցավում ենք, որ նրանք այդկերպ են ընկալում ժողովրդավարական գործընթացն ու խոսքի ազատությունը»:

Միկուտիենեն նշել է, որ մոտ օրերին կքննարկվեն Լիտվա-ԼՂՀ բարեկամության խմբի հետագա ծրագրերը. «Մեր բարեկամության խումբը շատ ակտիվ կլինի եւ դրանում կասկած չկա»: