Նյու Յորքի ավտոսրահում կայացել է Audi A3-ի եւ S3-ի օնլայն-պրեմիերան «սեդանի» թափքում: Audi-3-ի 15-ամյա պատմության մեջ առաջին անգամ հեչբեքին եւ կաբրիոլետին ավելացել է չորսդռնանոց տարբերակը, որը, ըստ սպասումների, մեծ պահանջարկ կվայելի Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում էլ: A3 Sedan-ն իր դիմային մասով չի տարբերվում իր նախորդներից, իսկ ահա հետնամասը նրբագեղ է եւ ժամանակակից` բարձրակարգ դասերի ոճով:
Իր չափերի համեմատ (4,46մ երկարություն, որից 2,64 մ գտնվում է անվակայանի սհմանում) սեդանը շատ թեթեւ է` ընդամենը 1250 կգ, ինչը թույլ է տալիս Audi-ն նմանեցնել սպորտային մոդելներին: Դրա համար պատահական չի նաեւ շարժիչների ընտրությունը. Եվրոպական շուկայում հասանելի կլինեն 1,4 լ ծավալով երկու բենզինի TFSI 140լ/վ հզորությամբ եւ 170 լ/վ (1,8լ), ինչպես նաեւ 150-ուժով տուրբոդիզել:
Եվրոպայում 2014 մոդելային տարվա Audi A3 եւ S3 սեդանները վաճառքի կհանվեն գարնանը` 25 000 եվրոյից սկսած:




































