Հայաստանի կառավարությունը հաստատել է հարկային մարմնի ներկայացուցիչ նշանակելու համար հարկ վճարողների եւ հարկային մարմնի ներկայացուցիչների ընտրության եւ նշանակման եւ նրանց աշխատանքի կազմակերպման կարգերը:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ պետեկամուտների նախագահին պարտավորեցվել է մինչեւ մարտի 1-ը կառավարության հաստատմանը ներկայացնել հարկային ներկայացուցիչ նշանակելու համար օրենքով սահմանված հիմքերը բավարարող կարգով կազմված հարկ վճարողների 2010թ. ցանկը:

Նշենք, որ նոր որոշմամբ առավել խոշոր ձեռնարկություններում նշանակվելու է հարկային ներկաայցուցիչ, որը վերահսկելու է արտադրության եւ իրացման գործըթնացները, ինչը հարուցել է գործարարների դժգոհությունը: