World Car of the Year 2013-ում  երկրորդ տարին անընդմեջ տարվա համաշխարհային ավտոմեքենա է ճանաչվում Volkswagen-ը: Այս անգամ հաղթող է դարձել Golf հեչբեքի 7-րդ սերունդը: Լավագույն սպորտային ավտոմեքենա անվանակարգում հաղթող է դարձել Porsche-ն՝  Boxster եւ Cayman մոդելներով: Այդ անվանակարգում ներկայացված էին նաեւ Ferrari F12 berlinetta-ն եւ Subaru BRZ/Toyota GT86-ն, հաղորդում է Motor.ru-ն:

Ամենաոճային ավտոմեքենա է համարվել Jaguar F-Type-ը, որը այդ անվանակարգում առաջ է անցել Aston Martin Vanquish-ից եւ Mazda 6-ից:

Տարվա «կանաչ» ավտոմեքենա է ճանաչվել ամերիկյան TeslaModel S էլեկտրոքարը, որը հաղթել է այնպիսի մեքենաների, ինչպիսիք են Renault Zoe-ն եւ Volvo V60 Plug-in Hybrid Diesel-ը:

Նախորդ տարի մրցույթում հաղթել էր Volkswagen up!-ը: Լավագույն սպորտային մեքենա էր ճանաչվել Porsche 911-ը: Ամենաոճային էր համարվել Range Rover Evoque-ը իսկ «կանաչ» ավտոմեքենա էր դարձել Mercedes-Benz S 250 CDI Blue EFFICIENCY-ն, հաղորդում է NEWSru.com-ը: