«Porsche»-ն պատրաստվում է «918 Spyder» մոդելն ավելի հզորացնել:  Գումարային հզորությունը կկազմի մոտ  875 ձիաուժ:  Սպասվում էր, որ  «918 Spyder»-ը կզարգացնի մոտ  795 ձիաուժ: Բացի այդ,  զույգ մարտկոցները  թույլ կտան, որ մեքենան 150 կմ-ն անցնի էլեկտրակառավարմամբ, հողորդում է  TopGearRussia.ru-ն:

Հայտնի է դարձել նաեւ, որ ինժեներներն այն ավելի թեթեւ են պատրաստել, քան  ծրագրվում էր ի սկզբանե: Ենթադրվում է, որ «918 Spyder»-ը առաջին «հարյուր» արագությունը կզարգացնի երեք վայրկյանում, իսկ  200 կմ/ժամի կհասնի ութ վայրկյանի ընթացքում:

Նորույթը կթողարկվի սահմանափակ քանակությամբ` 918 օրինակ, որից կեսն արդեն վաճառվել է: «918 Spyder»-ի դեբյուտը կկայանա Ֆրանկֆուրտի սեպտեմբերյան ավտոշոուի ժամանակ: Եվրոպայում այն կարժենա  645 000 եվրո: