Պեկինի մետրոյում երթեւեկելու համար կարելի է վճարել նաեւ դատարկ շշերով: Ավտոմատ սարքի մեջ ամեն մի դատարկ շիշ մտցնելու համար ուղեւորը կստանա 0,1 յուան (1,6 սենթ), այսինքն 20 շշի դեպքում ուղեւորը կարողանա մեկ տոմս գնել:
Ներկայումս այս նախագիծը թեստավորման փուլում է: Նախատեսվում է, որ նման սարքեր կհայտնվեն մետրոյի բոլոր կայարաններում, ինչպես նաեւ ավտոբուսի կանգառներում եւ այլ հասարակական վայրերում: Փորձագետների խոսքով՝ դա թույլ կտա ոչ միայն գումար տնտեսել ուղեւորավարձի համար, այլեւ զգալիորեն աջակցել աղբահավաքության գործին:
Ապագայում այս նախագծի հեղինակ ընկերությունը նախատեսում է դուրս գալ համաշխարհային շուկա, հաղորդում է «Նորությունների ռուսական ծառայությունը»:




























