Հռոմում թալանել են Էթրուսկյան արվեստի ազգային թանգարանը: Գողերը ներխուժել են թանգարան եւ XIX դարի ոսկերչական զարդեր հափշտակել: Եղած տվյալներով՝ զարդերը մեծ արժեք չեն ներկայացնում:Դրանք պատկանում են «Կաստելանի» հավաքածուին, որը թանգարանի կարեւոր բաղադրիչ է:
Հավաքածուն պետությանը նվիրաբերվել է 1919թ. եւ կազմված է 6000 հին եւ ժամանակակից զարդերից, հաղորդում է Euromag.ru-ն:
Կեսգիշերի սահմաններում գողերը ներխուժել են թանգարանի շենք, կոտրել են զարդերի ցուցափեղկը: Ազդանշանը միացել է, եւ գողերը ստիպված բավարարվել են ձեռքի տակ եղածով:



























