Պաղեստինցի դատապարտյալները բողոքի ակցիա են անցկացրել իսրայելական բանտում` բանտի ղեկավարությանը մեղադրելով մահացու հիվանդների նկատմամբ անբավարար ուշադրության մեջ, հաղորդում է BBC-ն:

Մայսար Աբու համդիան, ով ցմահ բանտարկության է դատապարտվել սպանության փորձի համար, մահացել է քաղցկեղից` Բեեր-Շեւա քաղաքի հիվանդանոցում: Բանտի ղեկավարությունն ասում է, թե դատապարտյալը որակյալ բուժօգնություն է ստացել եւ արդեն սկսվել էր նրա վաղաժամ ազատման գործընթացը: Պաղեստինի առաջնորդի պնդմամբ՝ Իսրայելի իշխանությունները չափազանց ուշ են սկսել նրա բուժումը: Համդիային հիվանդանոց տեղափոխել են միայն անցած շաբաթ: