Կորեական թերակղզում ստեղծված իրավիճակը «շատ խորն է գնացել»: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, ով պաշտոնական այցով գտնվում է Անդորրայում:
«ԿԺԴՀ-ի հետ բանակցությունները ստեղծված իրավիճակում իրադարձությունների զարգացման միայն հնարավոր տարբերակն են»,-ընդգծել է նա:
Նախորդ շաբաթ Փհենյանը հայտարարել է Հարավային Կորեայի հետ պատերազմական վիճակի անցնելու մասին, սակայն ԿԺԴՀ-ի տարածքում ռազմական ակտիվության որեւէ նշան չի գրանցվել:
Հյուսիսկորեական ՑՏԱԿ գործակալության փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը որպես գերագույն գլխավոր հրմանատար ստորագրել է «հակառակորդի կողմից սդրանքի դեպքում ռազմավարական հրթիռային զորքերի տեխնիկական պատրաստվածության վերջնական պլանը՝ Գուամում, Հավայան կղզիներում, ինչպես նաեւ Հարավային Կորեայում ամերիկյան ռազմակայաններին հարվածելու նպատակով»: Այսկերպ Փհենյանը պատասխանել է նրան, որ ներկայումս ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերը «Ֆոուլ իգլ» անվանումով զորավարժություններ են անցկացնում:




























