Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում ջրհեղեղից 5 մարդ է զոհվել, հաղորդել են տեղի փրկարար ծառայությունները:
Օդերեւութաբանների տվյալներով՝ գիշերվա ընթացքում Բուենոս Այրեսում 155 մմ տեղումներ են գրանցվել: Մի շարք շրջաններում ջրի տակ են մնացել ավտոմեքենանեւ եւ անգամ ավտոբուս, որի ուղեւորներին տարհանել են պարանների օգնությամբ: Շատ փողոցներ վերածվել են գետերի: Ջրի տակ են մնացել շենքերի առաջին հարկերի բնակարաններն ու խանութները, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:
Որոշ տեղերում անջատվել է էլեկտրականությունը, դժվարացել է վերգետնյա տրանսպորտի եւ մետրոյի աշխատանքը:



























