Մեխիկո նահանգի Չիաուտլա գյուղում տոնի ընթացքում հրատեխնիկայի պայթյունի հետեւանքով ինը մարդ տուժել է, հայտնում են տեղի իշխանությունները:
Ողբերգության պատճառը հրատեխնիկայի հետ անփույթ վարվեցողություն է եղել. արձակված հրթիռը այրել է մնացած նյութերը, պայթյուն է որոտացել: Չորս տուժածների վիճակը ծանր է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Գյուղաբնակներն արդ վայրերի հովանավոր սրբին նվիրված տոնն էին նշում: Բռնկումն ու պայթյունը կատարվել են եկեղեցու հարեւանությամբ, որտեղ 150 մարդ էր հավաքվել:
Վերջերս նման միջադեպերը Մեքսիկայում հաճախացել են, այնտեղ հրատեխնիկական շոուն տոների անքակտելի բաղադրիչն է:



























