Ռիո դը Ժանեյրոյի կենտրոնական մայրուղիներից մեկի բազմամակարդակ հանգույցում ավտոբուսը կորցրել է ղեկավարումը եւ գահավիժել 10 մ բարձրությամբ էստակադայից: Յոթ մարդ զոհվել են, տասը վիրավոր են, հայտնում է The Washington Post-ը:
Առայժմ անհայտ է ավտոբուսում գտնված ուղեւորների քանակը: Դեպքի վայրում փրկարարներ են աշխատում: Ծանր վիրավորներին ուղղաթիռներով տարհանել են: Քաղաքում երեկոյան պիկ ժամի սահմաններում Ավենիդա Բրազիլ բանուկ մայրուղում բազմակիլոմետրանոց խցանում էր գոյացել:
Լրագրողները չեն կարողանում թաքցնել զարմանքը վթարի պատճառների մասին ստացվող լուրերը մեկնաբանելիս: Մի շարք ականատեսների վկայությամբ՝ ավտոբուսում վարորդի եւ ուղեւորի միջեւ վեճ է ծագել: Վերջինս ավտոբուսի սրահ է բարձրացել առանց տոմսի համար վճարելու՝ ցատկելով արգելափակոցի վրայով:
Ոստիկանությունը չի բացառում, որ վարորդը հարցերը պարզելիս շեղվել է եւ կորցրել ղեկավարումը, գրում է NEWSru.com-ը:




























