Գործարար Սերգեյ Պոլոնսկիին ազատ են արձակել Կամբոջայի բանտից: Այդ մասին հայտարարել է նրա փաստաբան Ալեքսանդր Դոբրովինսկին: «Կամբոջա, Սիանուկվիլ, 08:07: Սերգեյ Պոլոնսկին ազատվել եւ լքել է բանտը, որտեղ երեք ամսից ավելի էր անցկացրել»,- գրել է փաստաբանը Facebook-ի իր էջում:
Ավելի վաղ փաստաբանը հայտնել էր, թե ինչ պայմաններում կարող է ազատվել իր պաշտպանյալը, Կամբոջայի արդարադատության նախարարությունը պայմաններ էր առաջ քաշել: Ըստ այդմ, Պոլոնսկիի համար երաշխավորել են Կամբոջայի երկու քաղաքացիներ, իսկ նա որեւէ հավակնություն չունի թագավորի, վարչապետի, դատական համակարգի եւ ժողովրդի նկատմամբ: Դոբորվինսկին նշել է, որ իր պաշտպանյալը ազատվել է 50 հազար դոլար գրավի դիմաց: Նա առայժմ իրավունք չունի լքելու Կամբոջան եւ պետք է ամիսը մեկ ներկայանա ոստիկանություն:
Պոլոնսկին ընկերների հետ ձերբակալվել էր 2012թ. վերջին նավի անձնակազմին ծեծելու եւ ազատությունից զրկելու համար:




























