ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմն անհանգստացած է Եգիպտոսում մարդու իրավունքների ոլորտում ստեղծավծ իրավոիճակով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:

«Ներկայումս Եգիպտոսը գտնվում է շրջադարձային փուլում: Նախագահ Օբաման եւ նրա վարչակազմը անհանգստություն են հայտնում այն առթիվ, թե որ ուղղությամբ է շարժվում Եգիպտոսը: Վերջերս տեղի ունեցած ձերբակալությունները, բռնությունները փողոցում, ընդիմության նկատմամբ հարգանքի բացակայությունն անհանգստացնում են մեզ»,-ասել է Քերրին ու շարունակել. «Մենք հույս ունենք, որ դեռեւս հետ վերադառնալու հնարավորություն կա», հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Քերրին ընդգծել է, որ չի փորձում պաշտպանել այս կամ այն կուսակցությանը, այլ միայն ցանկանում է «օգնել Եգիպտոսի ժողովրդին իրականացնել այն երազանքները, որոնք նրանք ձեւակերպել էին Թահրիրի հրապարակում» եւ նրանց ժողովրդավարության ձգտումը: