Գերմանիայի դաշնային ոստիկանությունը Ֆրանկֆուրտի օդանավակայանում որոշել է ուղեւորներին զգուշացնել գողության վտանգի մասին: Դրա համար ոստիկանները իրենց ուժերն են փորձել գրպանահատների դերում:
Տարեկան մի քանի անգամ քաղաքացիական հագուստով ոստիկանները ստուգում են գնացքների կայարանները: Նրանք գողանում են ուղեւորների ուսապարկերը, տանում բեռնասայլակները, հաղորդում է Euromag-ը:
Դրանից հետո ոստիկանները աննկատ զբոսաշրջիկների գրպանն են դնում գրություններ հետեւյալ բովանդակությամբ. «Ձեզ կարող էին իսկապես կողոպտել: Ձեր՝ դաշնային ոստիկանություն»:
Այսպիսով, ըստ ոստիկանների, իրենք մարդկանց ստիպում են ավելի զգոն լինել:



























