Երկրարդ աշխարհամարտի տարիներից մնացած 100 կգանոց ռումբ է հայտնաբերվել, գնացքների երթեւեկությունը հյուսիսային ուղղությամբ նախատեսվում է դադարեցնել երկու ժամով:

Ինչպես հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ին Բեռլինի ոստիկանության ներկայացուցիչը, ռումբը հայտնաբերվել է նախօրեին երեկոյան, կայարանի հյուսիս գտնվող փողոցներում: Ավելի ուշ հրատեխնիկները որոշում են կայացնելու` ռումբը տանե՞ն, թե՞ տեղում վնասազերծեն:

Ընդ որում, դեռ հայտնի չէ, թե դա ինչպես կազդի տրանսպորտի աշխատանքի վրա:

Deutsche Bahn կոնցեռնի ներկայացուցիչը հայտնել է, որ ռումբի վնասազերծման աշխատանքների ժամանակ երթեւեկությունը կդադարեցվի: