Չինաստանի մի քանի շրջաններում երաշտի հետեւանքով  6,6 մլն մարդ տառապում է խմելու ջրի անբավարարությունից: Երաշտի դեմ պայքարի պետական շտաբից նման տվյալներ է հայտնում China Daily թերթը:

Ամենալուրջ իրավիճակը Յունան, Գանսու, Հենան, Սիչուան եւ Հուբեյ նահանգներում է: Բարձր ջերմաստիճանը եւ տեղումների սակավությունը հանգեցրել են երաշտի, որը վնաս է հասցրել 7,3 մլն հա հողատարածքների: Ամենավատ դրության մեջ են հարավարեւմտյան Յունան եւ Սիչուան նահանգները: Այնուամենայնիվ, ըստ փորձագետների, երաշտը չի վնասել ամենակարեւոր գյուղատնտեսական շրջանները եւ չի կարող լուրջ ազդեցություն ունենալ հացահատիկային արտադրության վրա, հայտնում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Այս պահին երկրի իշխանությունների հիմնական խնդիրը, ըստ ջրային պաշարների նախարարության ներկայացուցիչ Չժոու Սյուեվենյայի, բնակիչներին խմելու ջրով ապահովելն է: Ըստ օդերեւութաբանների՝ բարձր ջերմաստիճանը եւ առանց տեղումների եղանակը կշարունակվեն մինչեւ մայիսի վերջը: