Աֆղանական «Թալիբան» շարժման առանրոդ մոլլա Օմարն արգելել է իր ենթականերին, ինչպես նաեւ պակիստանյան թալիբների «Թեհրիք-ի-թալիբան Պակիստան» շարժման անդամներին, մարդկանց առեւանգել փրկագին ստանալու նպատակով:
«Թալիբան» շարժման այն անդամները, ովքեր ներգրավված են այդ հանցագործ գործողությունների մեջ, խայտառակում են մեր շարժումը»,-հայտարարել է մոլլան՝ դաշտային հրամանատարներին ուղղված իր աուդիոուղերձում, հաղորդում է Vesti.ru-ն:
Թալիբների առաջնորդի խոսքով՝ իրենց շարժման գլխավոր նպատակը եղել եւ մնում է պայքարն ընդդեմ Աֆղանստանի տարածքում օտարերկրյա զորքերի: «Ինձ հայտնի է, որ շարժման որոշ դաշտային հրամանատարներ մասնակցում են մարդկանց առեւանգմանը: Նման հանցագործներին պետք է բացահայտել եւ ոչնչացնել»,-հավելել է նա:




























