Վերջին տվյալների համաձայն` Շվեյցարիան Եվրոպայում առաջին երկիրն է դարձել սեփականության գողությունների քանակով: Ամենաունեւոր երկրներից մեկում հանցագործից պահանջվում է 30 վայրկյան` ուրիշի տուն ներթափանցելու համար:
Schweiz am Sonntag-ի փորձագետները հրապարակել են նման գողությունների ցուցանիշը, որը հասնում է 73 714-ի: Դա ոչ միայն գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը 16%-ով, այլ նաեւ Շվեյցարիային Եվրոպայում դարձնում է գողությունների քանակով առաջին երկիրը:
Օրինակ Դանիայում նույն թվով քաղաքացիների դեպքում կատարվել է 932 հանցագործություն, Հունաստանում` 700, Բելգիայում` 600, իսկ ԵՄ մյուս անդամ երկրներում այդ ցուցանիշը 450-ից ավելի քիչ է: Փորձագետները հաշվել են, որ երկրում կողպեք կոտրելով գողությունները կատարվում են ամեն ութ րոպեն մեկ, հայտնում է Euromag-ը:
Լրագրողները հանցագործության այսպիսի բարձր մակարդակը կապում են ոչ միայն բնակիչների ունեւորության, այլ նաեւ շվեցարական օրենսդրության մեղմության հետ, որն, ըստ փորձագետների` պետք է խստացնել: Ավելին` հանցագործներից շատերի համար Շվեյցարիայի բանտերում կյանքն ավելի լավ է, քան ազատության մեջ, հայտնում է Le Matin-ը:



























