Իսրայելն առաջարկել է Թուրքիային գազատար կառուցել իր տարածքում` իր գազը համաշխարհային շուկա արտահանելու համար, հաղորդում է
Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը ավելի վաղ հայտարարել էր, թե Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ էներգետիկ նախագծերի իրականացումը հնարավոր կլինի միայն հարաբերությունների կարգավորումից հետո:
Նախարարը նկատել է, որ էներգետիկ նախագծերը ձեռնտու են ինչպես Իսրայելի, այնպես էլ Թուրքիայի համար:
Մարտին պայմանավորվածություն էր ձեռքբերվել Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների կարգավորման շուրջ, երբ Իսրայելի վարչապետ Բենյամին նեթանյահուն հեռախոսով ներողություն էր խնդրել Ռեջեփ Թայիփ Էրդողանից` «Ազատության նավատորմի» միջադեպի կապակցությամբ:



























