Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազակը չորեքշաբթի օրը ցրել է թագավորության խորհրդարանը, հայտնում են ազգային լրատվամիջոցները:
Թագավորության կառավարությունը ձեւավորելու Ռազակի գլխավորած Ազգային ճակատ դաշինքի մանդատի գործողության ժամկետը լրանում է ապրիլի 30-ին: Նոր ընտրությունների ամսաթիվը կնշանակի ազգային ընտրական հանձնաժողովը, սակայն, ըստ փորձագետների մեծ մասի, դրանք կկայանան ապրիլի վերջին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
13 կուսակցություններ ներառող Ազգային ճակատը Մալայզիայում իշխում է արդեն 56 տարի՝ երկրի անկախանալու պահից սկսած:




























