Գլենդելում հրապարակվել են ապրիլի 2-ին կայացած ընտրությունների նախնական արդյունքները:

Երեք հայ թեկնածուներ անցել են առաջին հնգյակ` ապահովելով իրենց տեղը քաղաքային խորհրդում, նաեւ հնարավորություն ստանալով ռոտացիայի պայմաններում ավելի շատ զբաղեցնել քաղաքապետի պաշտոնը: Ձայների առավել մեծ քանակ ստացել է Արա Նաջարյանը (8615 քվե), նրան հաջրդում են Լորա Ֆրիդմանը (6888), Զարեհ Սինանյանը (6122), Շահե Քյորօղլյանը (5860) եւ Սեմ Էնգելը (4362):

Այս տարի թեկնածուները ավելի պատրաստված են հանդես եկել` համախմբված մասնակցելով ընտրություններին եւ չեն աշխատել իրար դեմ, ինչն էլ հաջողություն է բերել հայանքին:

Եւս մեկ հայ` Արտաշես Քասախյանը (10335 ձայն) ընտրվել է քաղաքապետարանի քարտուղար, իսկ Րաֆֆի Մանուկյանը (12226) ընտրվել է գանջապահի պաշտոնում:

Հայ թեկնածուները հաջող են հանդես եկել նաեւ դրոպացական խորհրդի (GUSDGoverning Board) ընտրություններում, Գրեգ Կրիկորյանը (10823) ձայնով առաջինն է, իսկ Արմինա Գարպետյանը (7696)` երրորդը: