ԱՄՆ պետաքրտուղար Ջոն Քերրին պատրաստվում է այս շաբաթվա վերջ մեկնել Թուրքիա։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Milliyet-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։ Նշվում է, թե դեռ հստակեցված չէ, թե կոնկրետ որ օրն է Քերրին լինելու Թուրքիայում, սակայ սպասվում է, որ ապրիլի 7-ին նա հանդիպելու է Թուրքիայի արտգործանախարար Ահմեդ Դավութօղլուի հետ։
Սպասվում է, որ հանդիպման ժամանակ օրակարգում են լինելու Մերձավոր Արեւելքում խաղաղության գործընթացը, Թուրքիա-Իսրայել հարաբերությունները, Սիրիայի, Իրաքի եւ Կիպրոսի զարգացումները։
Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին պաշտոնում նշանակվելուց հետո առաջին այցը Թուրքիա կատարել էր մարտի 1-ին։




























