Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդ թագուհու ամենամյա աշխատավարձը բարձրացրել են 5 մլն ֆունտ սթերլինգով (7,6 մլն դոլարով): 2013/14 ֆինանսական տարում նրան կվճարվի 36 մլն ֆունտ ստեռլինգ: Ֆինանսների նախարարությունն ավելի վաղ խնդրել էր բարձրացնել աշխատավարձը:
Այդ գումարները պահանջվում են անձանական հաշիվների, ծառայներին, խոհարարներին եւ այլ անձնակազմի վճարելու համար, նաեւ Բուկինգհեմյան պալատի պահպանման համար, հաղորդում է Gazeta.ru-ն` վկայակոչելով Associated Press-ը: Սովորաբար դրա համար պահանջվում է մոտ 10 մլն ֆունտ: Բացի աշտոնական աշխատավարձից թագուհին ահռելի ունեցվածք ունի, որից դիվիդենտնե է ստանում:
The Daily Mail-ի փոխանցմամբ, թագուհու աշխատավարձը չէին բարձրացնել 20 տարի շարունակ:




























