Հունաստանում, այսօր՝ ապրիլի 3-ին, նավաստիների 24-ժամյա գործադուլի պատճառով մեկ օրով դադարեցվել է ուղեւորատար նավերի երթեւեկությունը: Ուղեւորատար նավատորմի աշխատակիցների արհմիության փոխանցմամբ՝ նրանք բողոքում են ծովային փոխադրումների մասին նոր օրենքի դեմ, որն, ըստ նրանց, կարող է հանգեցնել աշխատավարձերի նվազման եւ աշխատատեղերի կրճատումների, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Նավաստիների հետ միասին բողոքի են ելել նաեւ առեւտրային նավատորմի նախարարության աշխատակիցները, 5-ժամյա գործադուլ են հայտարարել նաեւ նավահանգիստների աշխատակիցները:

Հունաստանում նավերը հիմնական տրանսպորտներից մեկն են համարվում: