Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսին մեկնելու է ԱՄՆ՝ հանդիպելու նախագահ Բարաք Օբամայի հետ։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ից Էրդողանի հրավերը ստացվել է ապրիլի 2-ի երեկոյան, Թուրքիայի արտգործնախարարության միջոցով։ Նախատեսվում է, որ Էրդողան-Օբամա հանդիպումը տեղի կունենա մայիսի 16-ին։ Թուրքական կողմն արդեն սկսել է Էրդողանի այցի հետ կապված նախապատրաստական աշխատանքները։
Նշենք, որ հայտնի էր դարձել, որ այս շաբաթվա վերջում կրկին Թուրքիա է այցելելու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին։




























