Վերածնված Detroit Electric ընկերությունը Դեթրոյթի շտաբ բնակարանում շնորհանդեսի ժամանակ գաղտնազերծել է SP:01 էլեկտրամեքենայի առաջին մոդելը: Ավտոարտադրողի տվյալներով՝ մոդելն ամենաարագ սերիական էլեկտրամեքենան է ողջ աշխարհում: Այն 100 կմ/ժամ արագություն է հավաքում 3,7 վայրկյանում, իսկ մեքենայի առավելագույն արագությունը 249 կմ/ժամ է:

Car and Driver պարբերականի տվյալներով՝ մոդելը ստեղծվել է Lotus Exige կուպեի պլատֆորմի վրա: Թեեւ ակնհայտ արտաքին նմանությանն ամերիկյան եւ բրիտանական մոդելներին, ավտոարտադրողն այդ տեղեկատվությունը չի հաստատել: Ընկերությունում միայն ասել են, որ նորույթը ստեղծվել է ալյումինե շասսիով, իսկ թափքը կարբոնից է: Մոդելի քաշը 1070 կգ է, հաղորդում է «Ավտոռամբլեր»-ը:

Կուպեի էլեկրտական շարժիչը գտնվում է երկու առանցքի միջեւ: Շարժիչի հզորությունը 203 ձիաուժ է: Լիցքավորված մեքենան կարելի է վարել 305 կմ: Մեքենան կարելի է լիցքավորել տան վարդակից՝ 10,7 ժամում: