Հայտնի ռուս ճանապարհորդ Ֆյոդոր Կոնյուխովը այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին կբարձրանա Արարատ լեռը՝ լեգենդար Նոյան Տապանը գտնելու նպատակով: Այս մասին «ՌԻԱ նովոստիին» հայտնել է ինքը՝ ճանապարհորդը:

«Հյուսիսային բեւեռից, Գրենլադիայից եւ թիանավակ վարելուց բացի ես նաեւ պետք է մեկ ամսով թռչեմ Թուրքիա՝ լեռներում Նոյան Տապանը գտնելու նպատակով: Այնպես որ սեպտեմբեր-հոկտեմբերին ես շատ քիչ կլինեմ մեր երկրում»,-ասել է Կոնյուխովը:

Արշավախումբը լեգենդար Նոյան Տապանը կփնտրի 30 օր: Այդ ընթացքում հայտնի ճանապարհորդ եւ ռուս ուղղափառ եկեղեցու քահանա Կոնյուխովը ոչ միայն կբարձրանա Արարատ լեռը, այլեւ կհետազոտի այն շրջանը, որտեղ, տեսականորեն, կարող է գտնվել աստվածաշնչյան Նոյան Տապանը: