Մարտի 23-ին վախճանված նախկին օլիգարխ Բորիս Բերեզովսկիի մարմնի հետագա պաթոլոգանատոմիական հետազոտությունը կշարունակվի եւս ութ շաբաթ: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են Թեմզայի շրջանի ոստիկանության բաժանմունքում: 

Ապրիլի 1-ին ռուսական  «Դոժդ» հեռուստաալիքը տեղեկություն էր տարածել, որ գործարարի հուղարկավորությունը տեղի կունենա Լոնդոնում` Հանեսբերի գերեզմանատանը, սակայն  ամսաթիվը մինչ այժմ հայտնի չէ:  Հանգուցյալի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը հեռուստաալիքին հայտնել է, որ  տվյալ որոշումը կայացրել են նրա երեխաները` Ելիզավետան եւ Եկատերինան: 

Գործի հետաքննությամբ զբաղվող ոստիկանությունում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են, որ իրենք տեղեկացված չեն եղել, թե որտեղ եւ երբ է տեղի ունենալու Բերեզովսկիի հուղարկավորությունը:  Գործարարի շրջապատի անձինք նույնպես չեն կարողացել հաստատել Հանեսբերի գերեզմանատանը նրա հուղարկավորության մասին տեղեկությունը: 

Հիշեցնենք, որ 67-ամյա գործարար Բերեզովսկիի մարմինը հայտնաբերվել էր մարտի 23-ին` Ասկոտ քաղաքի իր տան ներսից փակ լոգարանում՝  իսրայելցի թիկնապահ-վարորդ Ավի Նավամի կողմից: Ոստիկանությունը նշում է նրա մահվանը օտար անձանց մասնակցության բացակայությունը: