Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը արաբական Sky News Arabia հեռուստաալիքի եթերում մեղադրել է Բորիս Բերեզովսկիին Չեչնիայում մարդկանց առեւանգումների եւ քաղաքական օգուտներ ստանալու մեջ:

Vesti.ru-ի փոխանցմամբ, Չեչնիայի ղեկավարը նշել է, թե ցավում է գործարարի մահվան համար միայն այն պատճառով, որ նա այժմ չի կանգնի դատարանի առջեւ: «Ես ուզում էի, որ աշխարհն իմանար նրա հանցագործությունների մասին: Դա հիմնական պատճառն է, որ ես ցավում եմ նրա մահվան կապակցությամբ»,- ասել է Կադիրովը:

Նա նշել է, թե Բերեզոսկին իր մահկանացուն կնքեց ոչ թե որպես հերոս, այլ «ամոթալի մարդ»: Կադիրովցը հարցազրույցում խոսել է նաեւ մարդու իրավունքների, իր երկրում կանանց իրավունքներից, միջազգային հարաբերություններին:

Հիշեցնենք, որ Բորիս Բերեզովսկիի մարմինը հայտնաբերել էին մարտի 23-ին, Բրիտանիայի իր առանձնատան լոգարանում: Փորձագետները պարզել էին, որ նա մահացել է խեղդվելուց: Բերեզովսկիի մահվան հանգամանքների պաշտոնական հետաքննությունն սկսվել է մարտի 28-ին: Մեծ Բրիտանիան չի բացառում երրորդ կողմի առնչությունն ռուսաստանցի օլիգարխի մահվանը: