ԱՄՆ նախկին կոնգրեսական Ջին Սմիթին հաջողվել է խուսափել մոտ 500 հազար դոլար պարտքի մարումից, որը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովի վճռով, նա անտեղին կերպով ստացել էր թուրք-ամերիկյան խմբին իրավաբանական ծառայություններ մատուցելու համար: Այդ մասին հայտնում է «The Toledo Blade»-ը:

Հանձնաժողովը պարզել էր, որ Շմիդտը խախտել է Ներկայացուցիչների պալատի կանոնները, երբ թույլ է տվել վճարել իրավաբանական ծառայությունների համար Դեմոկրատական կուսակցությունից իր մրցակից Դեւիդ Քրիքորյանի հետ վեճի ժամանակ: Թեեւ հանձնաժողովը նշել էր, որ խախտումը կանխամտածված չի եղել, որոշել էր, որ Շմիդտը պետք է վերադարձնի «անտեղի նվերը»:

Սակայն այժմ, երբ Շմիդտը դուրս մնաց ընտրապայքարից, այլեւս Ներկայացուցիչների պալատի իրավասության տակ չէ, եւ, հետեւաբար, կարող է չվերադարձնել գումարը: Նա կարող է չվճարել, քանի դեռ չի որոշել կրկին առաջադրվել:

Նշենք, որ Քրիքորյանի եւ Շմիդտի վեճը սկսվել էր հայոց ցեղասպանության ճանաչման հարցով: Շմիդտը հրաժարվել էր աջակցել բանաձեւին, իսկ Կրիկորյանը նրան մեղադրել էր «արյունոտ գումարներ» ստանալու մեջ եւ ապացուցել դա: