Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մտադիր է կտրուկ միջոցների դիմել հոգեւորականների կողմից երեխաների նկատմամբ սեռական բռնություններն արմատախիլ անելու համար: Այդ մասին հայտարարել են վատիկանի պաշտոնական ներկայացուցիչները:
Պապի խոսքով, սեռական բնույթի հանցագործությունների դեմ պայքարը կարեւոր է ինչպես ողջ եկեղեցու ու իր հեղինակության համար, հաղորդում է «Ռոսլբատը»:
Պապը հայտարարել է, թե անելու է հնարավորը, որ սեռական բռնությունների մեղավորները պատիժ կրեն:
Նշենք, ո 2012թ. փետրվարին Հռոմի Գրիգորյան համալսարանում աննախադեպ խորհրդաժողով կայացավ: Եկեղեցու բարձրագույն դեմքերի ներկայությամբ հոգեւորականների զոհերը պատմում էին իրենց ողբերգության մասին: 10 տարում Վատիկանը 4 հազար դիմում է ստացել մանկապիղծների զոհերից:




























