Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձ են կատարել համատեղ իրականացվող ծրագրերին, ինչպես նաեւ քննարկել հայ-ամերիկյան համագործակցությամբ իրականացվելիք նոր նախագծերին առնչվող հարցեր, որոնք ներառում են տնտեսական եւ հումանիտար ոլորտները:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը: