ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են հանդիպումները Բաքվում:

«Տարածաշրջանային այցի շրջանակներում մենք որոշակի հարցեր ենք քննարկել երկու կողմերի զինվորական շրջանակների եւ տեղական գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ»,- լրագրողներին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը, հայտնում է APA-ն:

«Մենք հանդիպել ենք երկու կողմերի զինծառայողների հետ: Երկու կողմն էլ մեզ ներկայացրել են իրենց հաշվարկները: Մենք գործընկերներով քննարկել ենք ստեղծված իրավիճակը զորքերի շփման գծում: Այսօր մենք վերադարձել ենք շփման գծի Աղդամի հատվածից: Այնտեղ մեզ դիմավորել են ոչ միայն զինծառայողները, այլեւ տեղական իշխանությունների ներկայացուցիչները: Մեզ պատմել են փախստականների խնդիրների մասին: Մենք նաեւ քննարկել ենք ջրային ավազանների օգտագործման եւ ջրամատակարարման հարցերը»,- նշել է Պոպովը:

Հիշեցնենք, որ երեկ համանախագահները ականազերծված տեղանքով Ադրբեջանից անցել են Լեռնային Ղարաբաղ, իսկ այսօր հետ գնացել նույն ճանապարհով: