Հյուսիսային Կորեայի վաղեմի դաշնակիցներից մեկը` Կուբայի հեղափոխության նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն, Փհենյանին զսպվածության կոչ է արել:
Կուբայի հրամանատարի խոսքով` հյուսիսկորեացիները, ցույց տալով իրենց տեխնիկական եւ գիտական ձեռքբերումները, պետք է մեկ քայլ հետ գնան, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Կաստրոն զգուշացրել է, որ միջուկային պատերազմի դեպքում կտուժի մոլորակի բնակչության ավելի քան 70%-ը, եւ Հյուսիսային Կորեան ու նրա հակառակորդները պարտավոր են այդպիսի բան թույլ չտալ:
Կուբայի նախկին առաջնորդը կոշտ խոսքեր է հնչեցրել նաեւ ամերիկացիների հասցեին` հայտարարելով, որ եթե միջուկային պատերազմն այնուամենայնիվ բռնկվի, ապա նախագահ Օբամայի կառավարությունն ԱՄՆ պատմության մեջ կմտնի որպես ամենակործանարարը:




























