Մահապարտ ահաբեկիչն այսօր՝ ապրիլի 6-ի առավոտյան Աֆղանստանի Զաբոլի նահանգի Քալաթ քաղաքում գրոհել է նահանգապետի վրա, հաղորդում է Khaama Press ինտերնետային լրատվամիջոցը:
Նահանգի ոստիկանության վարչության ղեկավար Գուլյամ Սահի Փուհլիվանայայի փոխանցմամբ՝ նահանգապետ Մոհամադ Աշրաֆ Նասերին տեսչական այցով ժամանել էր քաղաքային հոսպիտալ, որտեղ արդեն նրան էր սպասում ահաբեկիչը՝ «մահապարտի հագուստով»:
Նախնական տվյալներով՝ պայթյունի հետեւանքով զոհվել է մեկ բժիշկ, նահանգապետի երեք թիկնապահներն իրենց վրա են վերցրել բեկորների հարվածներն ու վիրավորվել: Անձամբ նահանգապետը չի տուժել, իսկ մահապարտ ահաբեկիչը զոհվել է պայթյունից, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:




























