ՀՅԴ-ն չեղյալ է հայտարարել Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկի համար նախատեսված բոլոր տոնական միջոցառումները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՅԴ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը:

«ՀՅԴ-ն նախատեսել էր քարոզարշավի մեկնարկին իրականացնել բոլոր անհրաժեշտ միջոցառումները, այդ թվում համերգներ, սակայն մեր ընկերոջ եւ զինակցի դաժան սպանության հետ կապված բոլոր տոնական միջոցառումները չեղյալ են հայտարարվել»,-նշեց նա:

Գայանե Մանուկյանի փոխանցմամբ՝ ոչ մի մեկնարկային միջոցառում չի լինելու, այդ որոշումն ընդունվել է ի նշան Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետ, ՀՅԴ անդամ Հրաչ Մուրադյանի հիշատակը հարգելու:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 5-ին: Քարոզարշավնմ սկսվում է այսօր՝ ապրիլի 7-ին եւ կտեւի մինչեւ մայիսի 3-ը: Մայիսի 4-ը լռության օր է հայտարարված: