NEWS.am-ը ներկայացնում է «Le Huffington Post»-ում հրապարակված Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանի հոդվածը որոշակի կրճատումներով.

Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակումը, հավանաբար, մեր հայրենակիցներից շատերին ոչինչ չի ասի: Սակայն Կովկասի այդ քիչ հայտնի եւ մոռացված տարածաշրջանում քսանհինգ տարի առաջ ժողովրդական շարժում առաջացավ, շարժում հանուն ազատության եւ հույսի:

Անկախության ձեռքբերումից հետո ԼՂՀ –ն բաց եւ արդար ընտրություններ է անցկացնում, եւ բավականին շատ կանայք են նախարարների ու պատգամավորների պաշտոններ զբաղեցնում, ինչը ձեռքբերում է, որը գերազանցում է տարածաշրջանի մյուս երկրների ցուցանիշը:

Բայց եթե Լեռնային Ղարաբաղը շահել է իր ազատությունը, հիմա ողջ տարածաշրջանը պետք է հասնի խաղաղության, այսինքն, վերակազմավորի անկայուն հրադադարը: Այս կապակցույթամբ ԵԱՀԿ-ն ստեղծել է Մինսկի խումբը, որում նախագահում են Ֆրանսիան, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը: Սա մեծ պատիվ է մեր երկրի համար, ինչպես նաեւ մեծ պատասխանատվություն:

Դա մեծ պատասխանտավություն է, քանի որ ով, եթե ոչ Ֆրանսիան, կարող է առաջ տանել խաղաղության, արդարության եւ ժողովրդավարության արժեքները, որոնք համապատասխանում են ՄԱԿ-ի կանոնադրությանն ու Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքին, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի:

Հենց Մինսկի խմբին աջակցելու, Ֆրանսիայի ձայնը ներկայացնելու համար ֆրանսիացի քաղաքական գործիչները որոշեցին ստեղծել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ բարեկամության խումբը:

Մեր նպատակները հստակ եւ թափանցիկ են. մենք ցանկանում ենք մեր ներդրումն ունենալ տարածաշրջանում կայուն խաղաղության եւ արդարության հաստատմանը: Մենք ցանկանում ենք, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը լինի անվտանգ, բարգավաճող, ինչին նա արժանի է` գտնվելով եվրոպական, ռուսական եւ մերձավորարեւելյան աշխարհների միջեւ:

Մենք ցանակնում ենք վերջ դնել մեկուսացմանը, որը ԼՂՀ ժողովուրդն արդեն 22 տարի իր վրա է զգում, ինտեգրել նրան, ինչպես Հարավային Կովկասի մյուս ազգերին, տարածաշրջանային զարգացման նախագծեում: Ուստի մենք կարծում ենք, որ այդ նպատակներին հասնել հնարավոր է միայն երկխոսության, վստահության ամրապնդման եւ արդարության արժեքների տարածման եւ տարածաշրջանի բոլոր հանրույթների ժողովրդավարության միջոցով: